Այս օրերին, անվերջ հիասթափություններից ու հուսախաբություններից հոգնած մարդկանց, հանկարծ «հոգատարության» մեծ չափաբաժին մատուցվեց՝ «ավելորդ» դեղորայքի ընդունման հետևանքով առողջության վնասման դեմ կյանքի կոչված դեղերի դեղատոմսային բացթողման «բալասանի» տեսքով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:
Երեկվանից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում` հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության տված դեղատոմսի առկայություն:
Վերջին տարիներին շատ հարցերում, եթե, իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, «պրոտոկոլները», ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
Թվում է, թե հայ հասարակությանը անհնար է զարմացնել հանուն նրա (և նրա երկրի) կյանքի բարենորոգմանը միտված շրջադարձային որոշումներով։ Դրանք հանրահայտ են, և անդրադառնալն աննպատակ է։ Սակայն ծխախոտի օգտագործման սահմանափակմանը միտված օրենքի նախագիծն ուղղակի զավեշտի գլուխգործոց է։
«Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման»,- ասում է Ադրբեջան արհեստական կազմավորման ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն...